Ռոբոտ, որը խորացրեց Իրանի և Ինդոնեզիայի գիտական հարաբերությունները

Armenian Radio 3 views
Հեռահար վիրաբուժություն իրականացնող ռոբոտի առաքումն Իրանից Ինդոնզեիա, նպաստել է գիտական և բժշկական ոլորտներում երկրու երկրների հարաբերությունների խորացմանը:

 Հարաբերություններ, որոնք ավելի ամրապնդվեցին՝ ԻԻՀ նախագահի՝ Ինդոնեզիա կատարած վերջին այցի ժամանակ:Երկու տարի առաջ իրանական Sinai Robotics ընկերության և ինդոնեզական Indopharma-ի միջև ստորագրվել է պայմանագիր, որի շրջանակներում նախատեսվում է Իրանում արտադրված ռոբոտների արտահանումն Ինդոնեզիա, ինչպես նաև Բանդունք և Ջոկջակարտա քաղաքներում ռոբոտների միջոցով վիրաբուժություն իրականացնող երկու կենտրոնների հիմնումը:Վերջին 20 տարիների ընթացքում նման ռոբոտների արտադրության մենաշնորհը պատկանել է ԱՄՆ-ին: Ինդոնեզիան այդ ժամանակահատվածում գնել է ամերիկյյան Դավինչի վիրաբուժական ռոբոտ, որին այսօր փոխարինել է իրանական Սինա ռոբոտը, որն ունի ավելի բարձր որակ:Ամերիկյան ռոբոտնմ ունի 10 մմ տրամագիծ, իսկ իրանականը՝ 5 մմ: Մեկանգամյա  օգտագործման սարքավորումների հասանելությունը և վիրուբուժական մահճակալի առկայությունն առավելություններ են, որ չուներ Դավինչի ռոոբոտը:Սինա ռոբոտի մյուս առավելությունը կայանում է նրանում, որ այն հեշտ է կիրառել զարգացող երկրներում: Իսկ Դավինչի ռոբոտն իր բարձր արժեքի պատճառով այլևս չի կիրառվում Ինդոնեզիայում:

Add Comments