Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Շնորհավորելով նոր տարվա և Ս. Ծննդյան տոների կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում գեղարվեստական հաղորդաշարի 2021 թվականի առաջին համարը: Այս հաղորդման ընթացքում կփորձենք ամփոփել անցած տարին անդրադառնալով մշակույթի ու արվեստի ոլորտում հայ-իրանական հարաբերություններին: Հիշեցնենք, որ իրադարձություններին կանդրադառնանք ժամանակագրական կարգով: