40 տարի առաջ՝ 1979 թվականի փետրվարի 1-ին, ԻԻՀ հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնին, 15 տարի աքսորում և հայրենիքից հեռու մնալուց հետո, ժամանեց Իրան:
Չորեքշաբթի օրը, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին և կառավարության անդամներն այցելել են ԻԻՀ հիմնադրի դամբարան, հարգանքի տուրք մատուցել իմամ Խոմեյնու հիշատակին և իրենց ուխտը վերանորոգել նրա գաղափարների հետ:
Իսլամական հեղափոխության հաղթանակի կապակցությամբ, իրանական բահման ամսվա 12-ից 22-ն ընկած ժամանակահատվածն անվանակոչվել է իսլամական հեղափոխության «Այգաբացի տասնօրյակ» և ամեն տարի այդ օրերին, հատուկ միջոցառումներով նշվում է Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձը: