Հարգարժան ռադիոլսող բարեկամներ ինքնագնահատականը մարդու ինքնագիտակցության բաղկացուցիչ մասն է, որի միջոցով անհատը գնահատում է սեփական կարողությունները, հմտությունները, արժանիքները և թերությունները։ Ընդհանուր ինքնագնահատականը կազմվում է մասնավոր ինքնագնահատականներից, որոնք վերաբերում են անհատի գործունեության մի որևէ բնագավառի կամ որակների առանձին խմբի։ Տարբերակում են ֆիզիկական, մտավոր կարողությունների, բնավորության և այլ ինքնագնահատականներ։