Միայն երկու բառ՝
Բարի հանդիպում․․․
Եվ աշխարհն ասես դառնում է քոնը։
Կյանքը փոխվում է ու գեղեցկանում։
Եթե ձմեռ է-զգում ես գարուն,
Եթե մշուշ է, մուժ ու մառախուղ-
Զգում ես արև ու մաքուր երկինք։
Եթե ծարավ ես-
Թվում է հենց նոր պաղ ջուր խմեցիր
Վճիտ աղբյուրից։
Միայն երկու բառ՝
Բարի հանդիպում․․․
Այդ երկու բառում սիրտ կա և ծով բարություն,
Այդ երկու բառում ՝ հոգատարություն ու փաղաքշանք
Եվ կա դարերի խորքից մեզ հասած Սրբազան օրհնանք։
Բարի հանդիպում մեր լավ բարեկամ։