Առանց նավավարի ամերիկյան լողամիջոցի հետ կապված ԻՀՊԿ- ծովուժի գործողությունների նպատակը եղել է հնարավոր վթարը կանխելը:
Երեքշաբթի օրն առանց նավավարի ամերիկյան նավը, որի նավիգացիոն համակարգը խափանվել էր, տեղափոխվել է Պարսից ծոցում գտնվող ԻՀՊԿ նավատորմի օժանդակ նավի կողմից։
Միջադեպից հետո, ամերիկյան ծովուժը փորձեց հոլիվուդյան սցենարով ինչ որ պատմություն ներկայացնել՝ թաքցնելու իր ձախողումը: Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ավելի ուշ նավն ազատ է արձակվել՝ այն քաշող ԻՀՊԿ նավի նավապետի որոշմամբ:
Վերջին շաբաթներին ամերիկյան մեծ թվով լողամիջոցներ, խախտելով առանց նավավարի նավերի լողալու կանոնները, Բահրեյնից մուտք են գործել միջազգային ջրեր, ինչը խնդիրներ է առաջացրել նավագնացության ուղիներում:
Նման նավերը, որոնց գործուղման նպատակները հայտնի չեն, կարող են անկանախտեսելի վթարների պատճառ դառնալ՝ նավիագցիոն համակարգի խափանման պատճառով: