Գլխավորելով քաղաքատնտեսական պատվիրակություն, րոպեներ առաջ Թեհրան է ժամանել ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանին դիմավորել է ԻԻՀ փոխնախագահ, բյուջեի և ծրագրավորման կազմակերպության տնօրեն՝ Սեյեդ Մասուդ Միր Քազեմին:
Երկու երկրի ղեկավարների զրույցից հետո, կայանալու է Իրան-Հայաստան բարձրաստիճան պատվիրակությունների համատեղ նիստը:
Այցի ընթացքում նախատեսված է երկու երկրի պաշտոնատարների միջև համագործակցության մի քանի փաստաթղթերի ստորագրումը և վերջում Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը պատասխանելու են լրագրողների հարցերին: