Մեր հսկայական Իրանը՝ վաղեմի պատմություն ունեցող երկիր է: Այս բաժնում փորձում ենք ձեզ ներկայացնել Իրանի տարբեր շրջանները։ Ներկայացնում ենք Սպահանի Ղուրթանի միջնաբերդը, որը հում աղյուսից ու ծղոտից կառուցված հսկայական շինություն է Իրանում:
Սպահանի Ղուրթանի միջնաբերդը միակ ամրոցն է, որը համարվում է բնակեցված և գրանցված է Իրանի ազգային հուշարձանների ցանկում, այս ամրոցը մոտ 1000 տարեկան է և թվագրվում է հիջրեթի չորրորդ դարին և Դեյլեմյան իշխանության ժամանակաշրջանին:
Ղուրթան ամրոցը Սպահանից մոտ 90 կմ հեռավորության վրա է գտնվում: Հազարամյա այս միջնաբերդը գտնվում է Գավխունի ճահճից 45 կմ հյուսիս-արևմուտք՝ Սպահան-Վարզնեհ ճանապարհին։