Հրապարակվել են «Խայամ» արբանյակից ստացված առաջին պատկերները

Armenian Radio 1 views
Իրանի տիեզերական կազմակերպությունը հրապարակել է «Խայամ» արբանյակից ստացված առաջին պատկերները: Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ արբանյակի պատկերման ճշգրտությունը կազմում է մեկ մետր:

600 կգ քաշով «Խայամ» արբանյակը տիեզերք է արձակվել և Երկրի 500 կմ ուղեծրում տեղադրվել  2022 թվականի օգոստոսի 9-ին՝ «Սոյուզ» արբանյակակրի միջոցով: Իրանի տիեզերական կազմակերպության հաղորդմամբ՝ 5 տարի շարունակ, արբանյակի հավաքագրած տվյալները կիրառվելու են  գյուղատնտեսության, բնական ռեսուրսների, շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների կառավարման, հանքերի, սահմանների մոնիտորինգի և արտակարգ իրավիճակների  ոլորտներում: 
 Թեև Իրանի թշնամիները փորձել են պատժամիջոցների կիրառմամբ կանխել երկրի առաջընթացը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տիեզերական արդյունաբերության ոլորտում, սակայն  սահմանափակումներով ու ճնշումներով հանդերձ, Իրանի Իսլամական Հանրապետությունը ձեռք է բերել տիեզերական ոլորտի բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաներն ինչը մեծ հաջողություն է երկրի համար:

Add Comments