«Ֆաջր» կինոփառատոնում էկրան է բարձրացել «Գնդապետ Սորայա» միջազգային թեմայով ֆիլմը

Armenian Radio 1 views
Իրանի «Ֆաջր» միջազգային 41-րդ կինոփառատոնում էկրան է բարձրացել «Գնդապետ Սորայա» ֆիլմը,որի ռեժիսորն է Լեյլի Աջը և պրոդյուսերը՝ Ջալիլ Շաաբանին: Ֆիլմի թեման Մոջահեդին-ե Խալղ կազմակերպությունն է:

Այս տարվա փառատոնի առաջին ֆիլմերից համարվող «Գնդապետ Սորայա» ֆիլմի ռեժիսոր  Լեյլի Աջը,  Մոջահեղին-ե Խաղ կազմակերպության տեղակայման վայրը համարվող Աշրաֆ զորանոցը առիթ դարձնելով փորձել է  կինոարտադրության ասպարեզի մի մեծ ու կարևոր  նախագիծ իրականացնել:

Գնդապետ Սորայան իրական պատմություն է Աշրաֆ ճամբարի բանտարկյալների ճակատագրի և նրանց ընտանիքների հերոսական գործողությունների մասին: Ժալե Սամեթիի  հիանալի  խաղը և Լեյլի Աջի ընդունելի ռեժիսուրան այս ֆիլմի ուշագրավ կետերից էին:

Սորայա Աբդոլլահին, ում  հուշերի հիման վրա է պատրաստվել այդ ֆիլմի պատմությունը,  Ֆաջր կինոփառատոնում «Գնդապետ Սորայա» ֆիլմը դիտելուց հետո, անհամբերությամբ ԶԼՄ-ներից պահանջել է հետամուտ լինել Մոհաֆեղին ահաբեկչական կազմակերպության կողմից իր որդու առևանգվելուն և նրա վիճակին: 

Այս ֆիլմի վերաբերյալ անցկացված մամուլի ասուլիսում Լեյլի Աջը, ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչ փաստաթղթեր են օգտագործվել այս ֆիլմի պատրաստման և  «Մոջահեդին-ե Խաղ» կազմակերպությունը ներկայացնելու համար,անդրադարձավ  սրահում գտնվող մայրերին,որոնք իրենց զավակների լուսանկարներն էին կրում և  ասաց.- «Օրերով ու  ժամերով զրուցել եմ այս մայրերի հետ, ովքեր տարիներ շարունակ սպասում են  իրենց զավակներին»:

Անդրադառնալով «մայր», «զավակ» և «սպասում» հիմնաբառերին՝ Աջն ասել է.«Այս ֆիլմը կարող է համաշխարհային լսարան ունենալ»։

Այս ֆիլմի պրոդյուսեր Ջալիլ Շաաբանին ևս նշել է,որ ֆիլմի  թեման ինքնին միջազգային թեմա է, որը կարող է տեղի ունենալ աշխարհի ցանկացած կետում:

Add Comments