Փարիզի ոստիկանությունը բռնություն է գործադրել կենսաթոշակային տարիքը բարձրացնելու որոշման դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ: Ցուցարարները հրկիզել են աղբամաններ և հրկիզող նյութեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանությունը կոշտ է արձագանքել ցուցարարների գործողություններին:
Բողոքի լայնածավալ ցույցերին զուգահեռ, Ֆրանսիայի հասարակական տրանսպորտի, կրթության և էներգետիկայի ոլորտների և պետական հատվածի աշխատակիցները նախատեսում են գործադուլ կազմակերպել՝ ի նշան բողոքի կենսաթոշակային օրենքի փոփոխության դեմ:
Պաշտոնական տվյալներով՝ Ֆրանսիայում բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու քաղաքացիների միջև: