Իրանցիները մասնակցել են իսլամական հեղափոխության 44-րդ տարելիցին նվիրված երթին

Armenian Radio 3 views
Միլիոնավոր իրանցիներ՝ երիտասարդներ, տարեցներ, տղամարդիկ և կանայք, այսօր առավոտյան մասնակցել են իսլամական հեղափոխության 44-րդ տարելիցին նվիրված երթին:

44 տարի առաջ փետրվարի մեկին, ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնին, 15 տարվա աքսորից  հետո, վերադարձավ հայրենիք: Հայրենիքում նա արժանացավ իրանցիների խանդավառ ընդունելությանը: Իմամի՝ Իրան ժամանելուց 10 օր անց, իսլամական հեղափոխությունը հաղթեց:

Iran Press-ի հաղորդմամբ՝ երթին ամսնակցել են նաև ուսանողներ ու պատանիներ: Չնայած տարիքին, երթին մասնակցել են նաև մեծ թվով ծերեր՝ քայլակներով ու անվասայլակներով՝ թշնամիներին ապացուցելու, որ կանգնած են իսլամական հեղափոխության կողքին։ 
Երթին մասնակցել են նաև մեծ թվով   քաղաքական ու ռազմական պաշտոնյաներ, սպորտի և արվեստի ոլորտների գործիչներ։

 

Հեղափոխության հաղթանակին նվիրված երթին մասնակցել են նաև Իրանում բնակվող տարբեր ազգերի ներկայացուիցիչներ՝  քրդեր, բալուչներ, ազերիներ, արաբներ,  իսլամի շիա և սուննի ուղղությունների հետևորդներ, ևս մեկ անգամ ցուցադրելով իրենց միասնությունը երկրի թշնամիների դեմ: 

Երթը մեկնարկել է Իրանի 38000 գյուղերում և 1400 քաղաքներում, առավոտյան ժամը 9:00-ին (Թեհրանի ժամանակով): Այն լուսաբանում է ներքին և արտասահմանյան լրատվամիջոցների 6 հազար լրագրող:

 

 

 

 

 

 

 

Add Comments