Իրանի նախագահի Չինաստան կատարած այցը լայն արձագանք է գտել ամերիկյան եւ եվրոպական որոշ լրատվամիջոցներում

Armenian Radio 0 views
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի այցը Չինաստան լայն արձագանք է գտել ամերիկյան և եվրոպական ԶԼՄ-ներում։

Ամերիկյան Politico պարբերականը անդրադառնալով Իրանի նախագահի Պեկին կատարած այցին, գրել է.«Իրանը և Չինաստանը, որպես ԱՄՆ-ի երկու մրցակիցներ, ձգտում են ավելի մեծ համագործակցության»։ Ամերիկյան «ABC» ցանցը նույնպես այս այցն անվանել է Թեհրանի և Պեկինի հարաբերությունների խորացում՝ որպես երկու քաղաքական և տնտեսական գործընկերներ։

ԱՄՆ-ի Ասոշիեդտպրեսն էլ հայտարարեց, որ այս այցը քաղաքական ու տնտեսական տարբեր հարթություններ ունի և կհանգեցնի Թեհրանի ու Պեկինի մերձեցման: Ֆրանսպրեսը նույնպես հրապարակելով Իրանի նախագահի Չինաստան կատարած այցի լուսանկարները այն համարել է երկու երկրների տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլ: 

Միևնույն ժամանակ Ռուսաստանի rbc.ru կայքը գրեց.«Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի այցը Պեկին և նրա հանդիպումը «Սի Ցզինպինի» հետ ցույց են տալիս ԱՄՆ-ի հետ լարվածության սրման պայմաններում երկու երկրների միջև հարաբերությունների  էլ ավելի խորացումն ու ամրապնդումը»։

Add Comments