Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 40 հազարի

Armenian Radio 2 views
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հատել է 39 հազարի սահմանը:

Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ  զոհերի թիվը հասել է 35418-ի։ Սիրիայում անցած երկուշաբթի տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհ է դարձել 3688 մարդ։
Փլատակների տակ շարունակում են գտնվել հազարավոր մարդիկ: Եվ չնայած սառնամանիքին, տասնյակ հազարավոր փրկարարներ շարունակում են փրկարարական աշխատանքները:  Ծայրահեղ ցուրտն ավելի է սրել Թուրքիայում ու Սիրիայում երկրաշարժից տուժած քաղաքացիների տառապանքները:

Add Comments