Բայդենի գաղտնի և գիշերային այցն Ուկրաինա

Armenian Radio 0 views
Ինչպես հաղորդում է CNN-ը, Բայդենի ուղեւորությունը Կիեւ իրականացվել է լիակատար անվտանգության պայմաններում՝ գիշերը եւ գաղտնի է պահվել 24 ժամ։

CNN-ը հայտնել է, որ Բայդենի երկուշաբթի օրը Կիև կատարած այցը գաղտնի է եղել, ինչը նշանակում է պատերազմական գոտի մեկնելիս անվտանգության լուրջ մտահոգության մասին:

Կիևում անսպասելի ներկայության ժամանակ Ջո Բայդենն ասաց, որ իր պատմական ուղևորությունը պետք է վերահաստատի Ուկրաինային իր «անհողդողդ» աջակցությունը, և հայտարարեց նոր ռազմական օգնության և հակառուսական պատժամիջոցների նոր փուլի մասին:

Նա պնդեց.«Մոտ մեկ տարի առաջ, երբ Պուտինը սկսեց իր հարձակումը, կարծում էր, որ Ուկրաինան թույլ է, իսկ Արևմուտքը մասնատված է: Նա կարծում էր, որ կարող է գերազանցել մեզ, բայց սխալվում էր»:
Երկուշաբթի օրը  Ուկրաինայի նախագահական պալատում Բայդենը հանդիպել է Զելենսկու և նրա կնոջ՝ Օլենա Զելենսկայի հետ։

ԱՄՆ նախագահի անսպասելի այցը Կիև կատարվել է ուկրաինական պատերազմի մեկնարկման տարելիցից մի քանի օր առաջ։

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման տարելիցին, Բայդենը պատրաստվում է նաև այցելել Լեհաստան։ Բայդենի այցը Կիև կատարվել է Զելենսկու Վաշինգտոն կատարած այցից երկու ամիս անց։

Add Comments