Ֆրանսիայում բախում է տեղի ունեցել բողոքի ցույցի մասնակից ֆերմերների ու ոստիկանության միջև

Armenian Radio 1 views
Ֆրանսիայի ֆերմենրները բողոքում են երկրի տարբեր շրջաններում գյուղատնտեսական վճարների քվոտաների սահմանափակման դեմ:

Երեքշաբթի օրը Ֆրանսիայի հազարավոր ֆերմերներ բողոքի ցույցեր են կազմակերպել մի շարք շրջաններում, այդ թվում՝ Լանդ նահանգի Մոն դե Մարսան քաղաքում, ինչպես նաև Լիոն և Նիմ քաղաքներում:
Հաղորդվում է, որ Մոն դե Մարսան քաղաքում, ցույցի մասնակիցներն անասնակեր և դիզել են  շաղ տվել  կառավարության շենքի դիմաց։
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Ցուցարարները տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, և  անվադողերով, աղբով ու անասնակերով փակել քաղաքի կառավարական շենքերի մուտքերը: 
Ոստիկանական ուժերը փորձում են կառավարել ցույցերը, սակայն փողոցների փակելու և տեղաշարժի սահմանափակումների պատճառով, քաղաքի կենտրոնում երթևեկությունը խափանվել է:

Add Comments