Իրանը լուսանկարներում - Ձեռագործ գորգ՝ իրանական շքեղ արվեստի խորհրդանիշ

Armenian Radio 2 views
ԻրանիՅազդ քաղաքում ընթանում է իրանական ձեռագործ գորգերի 16-րդ մասնագիտացված ցուցահանդեսը։ Միջազգային ցուցահանդեսում ներկայացված են իրանական տարբեր տեսակի ձեռագործ գորգեր, որոնք սիրված ու ճանաչված են ամբողջ աշխարհում:

Ձեռագործ գորգերի 16-րդ մասնագիտացված ցուցահանդեսում ներկայացված են բրդյա և մետաքսե գորգեր Թավրիզից, Նայնից, Սպահանից, Ղոմից, Յազդից, Շահռուդից, Թեհրանից և Գորգանից: 

Ցուցահանդեսին ներկա են գորգագործները, ովքեր քոչվորական և գյուղական բնակավայրերում ունեն գորգագործության արհեստանոցներ ունեն և զբաղվածություն են ապահովել տեղի բնակիչների համար: 

Աշխարհի լավագույն գորգերն անկասկած գործվում են Իրանում: Դրա մասին վկայում են ցուցահանդեսում ներկայացված գորգերը:

Add Comments