Սպահանի հայերը բողոքի ցույցեն անցկացրել՝ Ղարաբաղի պաշարման ժամանակ Ադրբեջանի Հանրապետության գործողության դեմ

Armenian Radio 2 views
Ավելի քան հազար հայ հավաքվել էր Վանք եկեղեցում՝ բողոքելու Հայաստանի և Ղարաբաղի վիճելի շրջանի միջև հաղորդակցության ճանապարհի փակման դեմ։

Փետրվարի 24-ին մի խումբ սպահանահայեր հավաքվել էին Վանք եկեղեցում՝ ի նշան բողոքի Ղարաբաղում Ադրբեջանի կառավարության գործողությունների և այդ երկրի ու Հայաստանի միջև միակ հաղորդակցության ճանապարհի փակման դեմ և ընթերցեցլ Բաքվի գործողությունները դատապարտող հայտարարություն։

Բողոքի ցույցին մասնակցում էին Սպահանի և հարավային Իրանահայության հոգևոր առաջնորդ եպիսկոպոս Սիփան Քաշչյանը, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, Սպահանի հայոց թեմի պատգամավորական ժողովի նախագահը։ Ցուցարարները կրել են պաստառներ՝ «Վերջ Արցախի պաշարմանը», «Ոչ Բաքվի կառավարության զարգացման քաղաքականությանը Կովկասում», «Արցախում շրջապատված է 120.000 մարդ» և «Ոչ ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքին» գրություններով։

Ցույցի ավարտին ընթերցվեց կազմակերպիչ հանձնախմբի ստորագրած հայտարարությունը՝ ի նշան բողոքի Ադրպեջանի  Հանրապետության կառավարության կողմից Արցախի (Ղարաբաղ) ժողովուրդի անմարդկային պաշարման դեմ։

Add Comments