Իրանի արտգործնախարար. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը դարձել է արևմտյան տերությունների քաղաքական գործիքը

Armenian Radio 2 views
Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում իր ելույթում Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է. «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հեռու է իր հիմնական առաքելությունից, և դարձել է քաղաքական գործիք մեծ տերությունների համար»:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է մարդու իրավունքների հարգմանն ու պաշտպանության խթանմանը»:

Իրանի արտաքին գործերի նախարարը երկուշաբթի առավոտյան գլխավորելով մի պատվիրակություն մեկնել է Ժնև՝ մասնակցելու Մարդու իրավունքների խորհրդի նիստին և զինաթափման համաժողովի տարեկան կոնֆերանսին:

Add Comments