Մեկնաբանություն- ՇՀԿ գլխավոր քարտուղարն այցելել է Իրան

Armenian Radio 2 views
ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինգը երեքշաբթի օրը ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի իրանցի պաշտոնյաների հետ: Այցի առաջին օրը Չժան Սինգը հանդիպել է Իրանի ԱԳ նախարրաի Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ, իսկ այսօր կհանդիպի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Իրանը ՇՀԿ լիիրավ անդամ դարձավ 2022թ սեպտեմբերի 16-ին՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Սամարղանդում կայացած ՇՀԿ 22-րդ գագաթաժողովում, որին ներկա էր նաև նախագահ Ռայիսին: Իրանը կազմակերպության դիտորդ անդամ էր 2005թ.-ից:
ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունն իրականացվել է «հայացք դեպի Արևելք» և տարածաշրջանային ու արտատարածաշրջանային կազմակերպություններում ակտիվ ներկայության քաղաքականությունների շրջանակում: Իրանի անդամակցությունը մեծ հնարավորություններ է ապահովում ինչպես Թեհրանի, այնպես էլ ՇՀԿ-ի համար: 
Իրանը կարող է օգտվել կազմակերպության, այդ թվում՝ անդամներ՝ Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի տնտեսական հնարավորություններից:
ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Կազմաերպությանն Իրանի անդամակցությունը, բացի տարածաշրջանային համագործակցության ընդլայնումից, կամրապնդի նաև անդամ երկրների հետ առևտրային հարաբերությունները»:
Միաժամանակ, ՇՀԿ-ին Իրանի անդամակցության շնորհիվ, կազմակերպության մյուս անդամները կարող են օգտվել ԻԻՀ հնարավորություններից: 
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանը, Չժան Մինգի հետ հանդիպմանն այս  կապակցությամբ ասել է. «Իրանը բազմաթիվ կարողություններ  ունի տեխնիկական, արդյունաբերական, տեխնոլոգիական, զբոսաշրջության, մշակութային և այլ ոլորտներում, որոնք կարող են ծառայել  կազմակերպության նպատակների իրականացմանը»: 
Ռայիսիի հետ հանդիպմանն ընդգծելով Իրանի դերը տարածաշրջանի խաղաղության, կայունության և զարգացման գործում,  Չժան Մինգը գոհունակություն է հայտնել այս կազմակերպությանն Իրանի անդամակցության կապակցությամբ և ասել. «Հաշվի առնելով Իրանի քաղաքակրթությունն ու պատմությունը, մենք վստահ ենք, որ Իրանը կարող է ակտիվ և կառուցողական անդամ լինել ՇՀԿ  գործունեության և հեղինակության ոլորտը ընդլայնելու, ինչպես նաև նպատակներին հասնելու համար»: 
Իրանցի պաշտոնյաներն անդրադառնալով ՇՀԿ-ի հետ համագործակցության կարևորությանը, նշում են, որ կազմակերպությունը կարող է կարևոր դերակատարություն ունենալ տարածաշրջանային և համաշխարհային պայմանավորվածություններում և  համաշխարհային բազմակողմանի համակարգի հաստատման հարցում:
ՇՀԿ անդամների բնակչություն և աշխատուժի թիվը, հարուստ ռեսուրսներն ու պաշարները,   աշխարհագրական տարածքն ինչպես նաև ՄԱԿ ԱԽ-ում վետոյի իրավունք ունեցող երկրների՝ Ռուսաստանի և Չինաստանի անդամակցությունը, կազմակերպությանը համար  մեծ հնարավորություններ են ապահովել արդյունավետ աշխատանքի և միակողմանիության դեմ պայքարի ու տարածաշրջանային և միջազգային մերձեցման հարցում կարևոր դերակատարության համար:
Այս կապակցությամբ, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Մենք հավատում ենք, որ կազմակերպությունը կարող է կարևոր դեր խաղալ միջազգային անվտանգության և տնտեսական նոր պայմանավորվածությունների մեջ»։
Չժանգ Մինգն ասել է. «Կասկածից վեր է, որ Իրանի՝ որպես տարածաշրջանի և աշխարհի հզոր և ազդեցիկ երկրներից մեկի ներկայությունը կարող է կարևոր քայլ լինել կազմակերպության նպատակների իրականացման և անդամ երկրների հետ Իրանի հարաբերությունների զարգացման համար»։

Add Comments