Երևանի Կապույտ մզկիթում կայացել է իմամ Մահդիի ծննդյան օրվան նվիրված միջոցառում

Armenian Radio 2 views
Երևանի Կապույտ մզկիթում, ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զահուրիի ներկայությամբ , կայացել է շիաների 12-րդ իմամ Մահդիի ծննդյան օրվան նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ելույթ են ունեցել Երևանի Հոսեյն Ֆահմիդեի անվան պարսկական դպրոցի աշակերտուհիները, որոնք կատարել են «Բարև հրամանատար»  երգը:

Մարտի 8-ն աշխարհի շիաների 12-րդ իմամ Մահդիի ծննդյան օրն է:

Այս օրն իրանցիները այցելում են տարբեր կրոնական վայրեր և կազմակերպում տարբեր տոնական միջոցառումներ, բաժանում քաղցրավենիք ու հյութեր և իրենց նվիրվածությունը հայտնում իմամ Մահդիին: 

Add Comments