Ամիր Աբդոլլահյանի նախազգուշացումը. Թույլ մի տվեք սիոնիստներին ոտք դնել Կովկաս

Armenian Radio 2 views
Իրանի ԱԳ նախարարը սիոնիստների ներկայությունը Կովկասում լուրջ սպառնալիք է համարել տարածաշրջանի խաղաղության ու կայունության դեմ և ասել է. «Մենք բոլոր կողմերին զգուշացնում ենք խելամտորեն վերաբերվել այս կեղծ ռեժիմի պահվածքի նկատմամբ և նրան թույլ չտալ ոտք դնել Կովկաս և այլ տարածաշրջաններ»:

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեկ երեկոյան մեկնել է Անկարա՝ այցելելու Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններ և երկխոսություն ունենալու այդ երկրի պաշտոնյաների հետ։

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպելուց և երկխոսություն ունենալուց հետո,  համատեղ մամուլի ասուլիսում  սիոնիստների ներկայությունը տարածաշրջանում համարել է լուրջ  սպառնալիք  տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Նա ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը  զգուշացնում է բոլոր կողմերին՝  խելամտորեն վերաբերվել այս կեղծ ռեժիմի պահվածքի նկատմամբ և  նրան թույլ չտալ ոտք դնել Կովկաս և այլ տարածաշրջաններ»:

Իրանի արտաքին գործերի նախարարը  Անկարայում իր խորհրդակցությունների կարևորագույն առանցքն է համարել առևտրատնտեսական հարաբերությունների և շրջակա միջավայրի ու ջրային ռեսուրսների ոլորտներում  Իրանի և Թուրքիայի  երկկողմ համագործակցության ընդլայնումը,  ընդգծելով  ցանկացած ահաբեկչական գործողությունից պաշտպանվելու Թուրքիայի և Իրանի օրինական իրավունքը: Նախարարը հավելել է.«Ահաբեկչությունը երկու երկրների ընդհանուր մտահոգությունն է, և ահաբեկչության դեմ պայքարում Իրանի և Թուրքիայի միջև առկա է անվտանգության բարձր մակարդակի համագործակցություն»։

Նշելով,որ Թուրքիան և Սիրիան  Արևմտյան Ասիայի կարևոր երկրներ են,  Ամիր Աբդոլլահյանը հստակեցրել է.«Իսլամական Հանրապետությունը ողջունում է Իրան-Ռուսաստան-Թուրքիա-Սիրիա ցանկացած քառակողմ ձևաչափում ներգրավվածությունը»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն համատեղ ասուլիսում շնորհակալություն է հայտնել նաև երկրաշարժից տուժածներին Իրանի ցուցաբերած օգնության համար։

Անդրադառնալով Իրանի ԱԳ նախարարի հետ խորհրդակցությունների առանցքին՝ Չավուշօղլուն ասել է, որ այս հանդիպմանը երկու կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային, ինչպես նաև էներգետիկայի, առևտրի, տրանսպորտի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներին վերաբերող հարցեր:Նա  հավելել է.- «Թուրքիան ձգտում է ամրապնդել իր հարաբերությունները և համագործակցությունը Թեհրանի հետ  հատկապես գազամատակարարման ոլորտում»:

Add Comments