Իրանի նախագահը Սաադաբադ համալիրում դիմավորել է Բելառուսի նախագահին:
                            
                            
                                Արարողության ժամանակ հնչել են Իրանի և Բելառուսի օրհներգերը, այնուհետեւ երկու երկրների նախագահները հետևել են  Սաադաբադ համալիրում կայացած զինվորական պահակախմբի երթին: 
Այնուհետև նախագահներն իրար են ներկայացրել քաղաքական ու տնտեսական պատվիրակությունների անդամներին: 
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, Սաադաբադ պատմամշակութային համալիրում մեկնարկել է Իրանի և Բելառուսի նախագահների հանդիպումը: 
Ալեքսանդր Լուկաշենկոյի այցն Իրան տեղի է ունենում բազմակողմ համագործակցության զարգացման, իրանցի գործընկերոջ հետ հանդիպելու, արդյունաբերական, գյուղատնտեսական և տրանսպորտային ծրագրերի, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրների քննարկման նպատակով։