Սամանի ստորգետնյա քանդակված ճարտարապետական համալիրը գտնվում է Իրանի արևմտյան Մալայեր քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք՝ համանուն փոքրիկ քաղաքի բնակելի կառուցվածքի տակ:
Քաղաքի սկզբնական կորիզը ստեղծվել է Արշակունիների ժամանակաշրջանում, սակայն դրանից հետո տարբեր դարաշրջաններում դրան ավելացել են այլ հատվածներ։
Այս ստորգետնյա քաղաքում հայտնաբերվել են 60 մարդու կմախքներ և որոշ խեցեղեն իրեր ու սպասք, կնիքներ, պղնձե ափսեներ՝ արձանագրություններով, մետաղադրամներ և այլն։
Ասում են, որ այս քաղաքը իսլամական ժամանակաշրջանում օգտագործվել է որպես ապաստարան։