ԱՄՆ Ինդիանա նահանգի Ռիչմոնդ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել պլաստիկի պահեստում։
Իշխանությունները մոտակա շրջանների բնակիչներին հորդորել են չբացել պատուհանները և հնարավորության դեպքում դուրս չգալ փողոց, իսկ վթարի վայրից մեկ կիլոմետր շառավղով բնակվող քաղաքացիները տարհանվել են։
Նահանգի հրշեջ ծառայության պետը հայտարարել է, որ հրդեհի ծուխը շատ թունավոր է, և այն մարելու համար կպահանջվի մի քանի օր։
Հրդեհը և դրա արդյունքում առաջացած թանձր ծուխը սարսափի են մատնել տարածքի բնակիչներին, որոնք լքել են իրենց տները: