Իրանի ողջ տարածքում ապրիլի 14-ին կայացել է Ղոդսի համաշխարհային օրվա երթը: ԻԻՀ հիմնադիրիմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ, ռամադան սուրբ ամսվա վերջին ուրբաթ օրը նշվում է Ղոդսի համաշխարհային օրը:
Ղդոսի համաշխարհային օրվա հռչակումից հետո, մուսուլման ժողովուրդները Պաղեստինի հարցը սկսեցին դիտարկել որպես հնարավորություն՝ օգնելու ճնշված ազգերին:
Այսօր առավոտյան ժամը 10:00-ին Իրանի ավելի քան հազար քաղաքներում և գյուղերում մեկնարկել է Ղոդսի միջազգային օրվա երթը: Աշխարհի 80 երկրներում այսօր կանցկացվեն տարբեր միջոցառումներ և հանդիպումներ՝ ի աջակցություն Պաղեստինի ճնշված ժողովրդի և Երուսաղեմի ազատագրման նպատակի իրականացման:
Թեհրանում երթը մեկնարկել է 10 տարբեր շրջաններից և ավարտվելու է Թեհրանի համալսարանի մոտ: Երթի գլխավոր բանախոսն է Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Ղոդսի համաշխարհային օրվա երթն ավանդաբար ավարտվում է վերջնական բանաձևի ընթերցմամբ և ուրբաթօրյա աղոթքով: