Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը թույլ չի տվել քրիստոնյաներին մուտք գործել գրավյալ Երուսաղեմում գտնվող «Սուրբ Հարության» տաճար։
«Արաբ 48» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սիոնիստական ռեժիմի զինվորականների գործողությունը՝ թույլ չտալով քրիստոնյաներին մուտք գործել «Սուրբ Հարության» տաճար՝ «Ավագ շաբաթ»-ը տոնելու համար, բախում է առաջացրել երկու կողմերի միջեւ։
Զավթված Ղոդսում գտնվող եկեղեցիները հայտարարել են, որ առանց համոզիչ պատճառաբանությունների սիոնիստական իշխանությունները սահմանափակել են մուտքը « Սուրբ Հարության» տաճար։
Այս հայտարարության մեջ ընդգծվել է, որ քրիստոնյաները Ավագ շաբաթը կանցկացնեն նախկին կարգով։
Պաղեստինյան եկեղեցիների հարցերով զբաղվող բարձրագույն կոմիտեն քրիստոնյաներին կոչ արեց մեծ ներկայություն ունենալ Ավագ շաբաթ օրվա արարողությանը, որը նույնությամբ շարունակվում է հազարավոր տարիներ։
Սոցցանցերում եւ պաղեստինյան լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութերից երեւում է, որ Սիոնիստական ռեժիմի անվտանգության ուժերը Ղոդս քաղաքում «Սուրբ Հարության» տաճար մեկնելու ճանապարհին ծեծի են ենթարկել քրիստոնյա քաղաքացիների։
Պաղեստինյան Իսլամական ջիհադ շարժման խոսնակ Թարիղ Էզեդդինն ասել է.«Սիոնիստական ռեժիմի այս բարբարոս ոճրագործությունը և քրիստոնյաների դեմ ոտնձգությունը, իսլամական և քրիստոնեական սրբավայրերի պղծում է, և վկայում է կրոնական ծեսերի ժամանակ քաղաքացիների իրավունքների ոտնահարման և պաղեստինցի քրիստոնյաների դեմ շարունակվող ոտնձգությունների ու ռասիզմի մասին»:
Էզեդդինը Պաղեստինի ժողովրդին կոչ է արել դիմակայել այս ագրեսիային և պահանջել դադարեցնել բռնաճնշումները կրոնական արարողություններ անցկացնող քաղաքացիների նկատմամբ։