ԱՄՆ Մեյն նահանգում շաբաթ օրը երեկոյան տեղական ժամանակով գծերից դուրս է եկել գնացք, որը, ըստ պաշտոնյաների, վտանգավոր նյութեր էր տեղափոխել։
Ըստ New York Post-ի՝ ԱՄՆ Մեյն նահանգի Ռոքվուդի հրշեջ-փրկարարական վարչությունը հայտարարել է, որ վտանգավոր նյութեր տեղափոխող գնացքը դուրս է եկել գծերից շաբաթ երեկոյան տեղական ժամանակով և մարդկանց զգուշացրել են որ հեռու մնան վթարի վայրից:
Հրշեջ-փրկարարական խումբը հրապարակել է դեպքի լուսանկարը, որում երևում է, որ գնացքը դուրս է եկել գծերից և հրդեհ է բռնկվում ձյունով ծածկված անտառապատ տարածքում: Պարզ չէ, թե գնացքը երկաթուղուց դուրս գալու պահին որևէ մեկը տուժել է, թե ոչ, հայտնում է New York Post-ը: