Բրիտանացիների հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ հակապատերազմ ակտիվիստներ և մուսուլմաններ, Ղոդսի համաշխարհային օրվա երթի ընթացքում հրկիզել են Իսրայելի դրոշը և ցանկացել են, որպեսզի Սիոնիստական ռեժիմը ոչնաչնա:
Կիրակի օրը, Բրտանիայի տարբեր շրջաններից քաղաքացիները ժամանել են Լոնդոն, որտեղ, մասնակցելով երթին, իրենց ատելությունն են հայտնել Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ և աջակցություն հայտնել Պաղեստինի իդեալնեիրին:
Ցույցի մասնակիցները կրել են Պաղեստինի դրոշը և անգլերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով պաստառներ: Ցուցարարները դատապարտել են Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները և աջակցել Պաղեստինին ու Երուսաղեմի ազատագրմանը:
Որոշ մասնակիցներ կրել են ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի նահատակ հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարը և Իրանի դրոշը:
Երթին մասնակցել են նաև «Նատուրի Քարտա» հակաիսրայելական շարժաման անդամ հրեա ռաբբիներ: Նրանք այրել են Իսրայելի դրոշը և տրորել այն։
Ռաբբիները վանկարկել են հակաիսրայելական կարգախոսներ և բղավել, որ հրեականությունը կապ չունի սիոնիզմի հետ և դեմ է Պաղեստինում կատարվող ոճրագործությանը։