Որպես լրագրող ներկայացած զինված անձինք, ուղիղ եթերի ժամանակ սպանել են Հնդկաստանի նախկին պատգամավորներից մեկին ու նրա եղբորը:
AFP-ի հաղորդմամբ՝ ոստիկանության պաշտոնյա Պրաշանթ Կուման ասել է. «Նախնական տեղեկություններով, որպես լրագրող ներկայացած երեք հոգի մոտեցել են պատգամավորին ու նրա եղբորը և կրակ բացել նրանց ուղղությամբ։ Հարձակվողները ձերբակալվել և հարցաքննվել են»։
Հարձակումը տեղի է ունեցել 61-ամյա Աթիք Ահմեդին և նրա եղբորը ձեռնաշղթաներով հիվանդանոց տեղափոխելու ժամանակ: Նախկին պատգամավորը մեղադրվում էր մարդ առևանգելու մեջ և բանտում էր 2019թ թվականից:
Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիսում գտնվող Պրայագրաջ քաղաքում։ Տեսանյութում երևում է, որ հարձակումից հետո հարձակվողները վանկարկում են հինդուական կարգախոսներ։
Ահմադը և նրա եղբայրը մուսուլման էին, սակայն ոստիկանությունը տեղեկություն չի հրապարակել այն մասին, թե արդյո՞ք հարձակումն իրականացվել է կրոնական դրդապատճառներով: