Թեհրանի այգին քաղաքի ամենահին այգիներից մեկն է: Այն գտնվում է Դեհվանք թաղամասում: Այգում կակաչների մեծ թվի պատճառով այն անվանում են նաև հոլանդական այգի: Այգին կառուցվել է Ղաջարիների ժամանակաշրջանում:
Այգում կան 150-250 տարեկան ծառեր, որոնք տնկվել են Ղաջարիների ժամանակաշրջանում: Դրանց թվում են սոսիները, նոճիները, կնձինները, ակացիան և ընկույզը, թութը, նուռը, խուրմա:
Այգին մոտ 21 տարի առաջ գրանցվել է Իրանի ազգային ժառանգության ցանկում և այսօր մայրաքաղաքի տեսարժան վայրերից է։