Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի վարչապետին 100 օր ժամանակ է տվել՝ երկրում իրավիճակը կարգավորելու համար, քանի որ բողոքի ցույցրեն ու բռնությունները շարունակվում են ու օր օրի ավելի ընդլայնվում, ներառելով երկրի ողջ տարածքը:
Երկուշաբթի օրը Ֆրանսիայում ետղի է ունեցել 280 բողոքի ցույց՝ ընդդեմ Մակրոնի:
Հեռուստատեսությամբ հեռարձակված 12 րոպեանոց ելույթում, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ վարչապետ Էլիզաբեթ Բորնին հանձնարարել է քայլեր ձեռնարկել՝ առաջիկա 100 օրերի ընթացքում երկրում խաղաղությունը և միասնությունը վերականգնելու համար:
Բորնը պետք է ներկայացնի աշխատանքային պայմանների, կրթության և առողջապահական ոլորտների այն միջոցառումները, որոնք կօգնեն հանգստացնել զայրացած ֆրանսիացիներին:
Բրիտանական Sun լրատվական կայքի փոխանցմամբ՝ Մակրոնի ելույթից հետո, որը հայտարարեց, որ կենսաթոշակային բարեփոխումները կիրականացվեն այս աշնանը, Ֆրանսիայում ինքնաբուխ բողոքի ցույցեր են անցկացվել:
Հակախռովարար ոստիկանությունը փորձել է զսպել զայրացած ցուցարարներինբ:
Ցուցարարները պահանջել են Մակրոնի հրաժարականը, հրկիզել տարբեր իրեր և կոտրել շենքերի պատուհանները: Նրանք վանկարկել են «Մակրոնը մեզ չի՞ լսում։ Մենք նրան չենք լսում»։
ԶԼՄ-ները հայտնում են, որ բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 11 մարդ է ձերբակալվել։ Ցուցարարները հրկիզել են աղբամաններն ու գովազդային վահանակները, փակել ոստիկանական մեքենաների ճանապարհը։ Հաղորդվում է, որ Լիոնում հրկիզվել է ոստիկանական բաժանմունքի մուտքը։
Ցուցարարները վանկարկել են. «Մակրոնը Սի Ծինպինի խամաճիկն է և այլևս ազատ աշխարհի առաջնորդը չէ»։
Մի խումբ դիմակավոր ցուցարարներ վառած կրակների շուրջ կարգախոսներ են բղավել։ Մակրոնի ելույթից հետո ցուցարարները հավաքվել են նաև Ստրասբուրգում և պահանջել նախագահի հրաժարականը: