Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Բանակի օրվա առիթով շքերթի արարողության ժամանակ ասել է.«Այսօր մարդիկ զգում են, որ բանակի հետ են, և դա շատ ուրախալի զգացում է»։
Շքերթի արարողությունը Թեհրանում անցկացվել է Իսլամական Հանրապետության հիմնադիր հոգլույս Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանի մոտ։ Այս տարվա շքերթում, բացի բանակի վերջին ձեռքբերումները ցուցադրվելուց, ականատես կլինենք 40 տեսակի կործանիչների և ինքնաթիռների, ինչպես նաև մի շարք բանակային ուղղաթիռների ավիաշքերթի։
Էբրահիմ Ռայիսին ընդգծել է. «Բանակը ամուր պատնեշ է թաքֆիրական և չար խմբավորումների դեմ և պատասխանատու է Իսլամական Հանրապետության սահմանների պահպանման համար, նաև օվկիանոսներում պաշտպանում է Իրանի Իսլամական Հանրապետության շահերը»:
Նա հավելել է.«Մեր զինված ուժերի ներկայությունը անվտանգության գործոն է տարածաշրջանի համար»։ Այս ներկայության ուղերձը և Ֆարվարդինի 29-ի՝ (ապրիլի 18-ի) Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օրվա ուղերձը խաղաղության և բարեկամության ուղերձ է տարածաշրջանի երկրների համար: Մեր զինված ուժերի հզոր ձեռքը ջերմորեն սեղմում է տարածաշրջանում ցանկացած ձեռք, որը ցանկանում է պահպանել տարածաշրջանի երկրների անվտանգությունը»։
ԻԻՀ նախագահն ասել է.«Արտատարածաշրջանային և ամերիկյան ուժերը պետք է հնարավորինս շուտ հեռանան տարածաշրջանից, քանի որ դա բխում է իրենց և տարածաշրջանի շահերից։ Արտաքին ուժերի ներկայությունը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Մեր զինված ուժերը դիմակայեցին ահաբեկիչներին և ապահովեցին տարածքը։ Բայց օտարերկրացիները միայն սպառնում են տարածաշրջանի երկրների անվտանգությանը։ Մեր զինված ուժերի հզորությունը ձեռնտու է տարածաշրջանի անվտանգությանը, և ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչպես են մեր զինված ուժերը պաշտպանել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշել է, որ թշնամիները, հատկապես Սիոնիստական ռեժիմը, ստացել են այս հաղորդագրությունը, որ երկրի դեմ ամենափոքր գործողությունը կհանգեցնի զինված ուժերի կոշտ պատասխանին և կուղեկցվի Հայֆա և Թել Ավիվ քաղաքների ոչնչացմամբ»:
Էբրահիմ Ռաիսին այնուհետև հայտարարեց. «Բանակը պաշտպանում է ցամաքային և օդային սահմանները և երկրի անվտանգությունը և թույլ չի տալիս նվազագույն անապահովություն: Մեր երկրի երկինքը միշտ եղել է ամենաապահով երկինքը այս տարածաշրջանի բոլոր հատվածներում։ Նաև Պարսից ծոցը միշտ ապահով է մեր հզոր զինված ուժերի ներկայության շնորհիվ»։