Մի խումբ ուսանողների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդը հայտարարել է. «Հակառակ թշնամու ցանկությանն ուսանողները պետք է վերափոխեն Իրանի հասարակության միտքն ու իրականությունը, իսկ երկարաժամկետ հեռանկարում փոխեն աշխարհի միտքն ու իրականությունը»:
Ուսանողական տարբեր կազմակերպությունների ավելի քան հազար անդամների հետ հանդիպման ժամանակ, առաջնորդը նշել է, որ ուսանողներն ու նրանց պահանջները հնարավորություն ու արժեք են երկրի համար: Ընդգծելով ուսանողների իմացական հիքմերի ամրապնդման անհրաժեշտությունը, նա նշել է, որ արդարությունն իմացության հիմքերից է, հավելելով. «Անհավասարության վերացումն արդարության հաստատման օրինակներից է»:
Նա հավելել է. «Իսլամի տեսանկյունից «շրջանակներից և նյութական պահանջներից ազատվելը» ազատության ամենակարևոր գործոնն է, որը ճանապարհ է հարթում առաջընթացի և գերազանցության և լճացումից, քարացածությունից, ինչպես նաև գերտերություններից, բռնապետերից ու այլ սահմանափակումներից ազատվելու համար»:
Անհամաձայնություն հայտնելով ուսանողական խմբերի գերծունեությունը սպառնալիք համարողների հետ, առաջնորդը նշել է. «Իմ հստակ ու անփոփոխ կարծիքն այն է, որ ուսանողը, նրա գործունեությունն ու պահանջները, երկրի խնդիրների հանդեպ նրա պատասխանատվության զգացումը, խնդիրները լուծելու նրա դրդապատճառն ու եռանդը, ինչպես նաև ակտիվ մասնակցությունը հասարակական և քաղաքական իրադարձություններին, հնարավորություն և արժեք են»։
Նշելով, որ ուսանողական համայնքում և երկրում առկա բևեռացումը, անիրատեսական գաղափարներն ու առանց գիտական և գործնական լուծումների պահանջները խոչըդնոտում են ուսանողների ակտիվությանը, առաջնորդը հավելել է. «Շտապողականությունը, բացասական կետերի վրա կենտրոնանալը և լուսավոր կետերն անտեսելը, տեղական խնդիրները ազգային խնդիրների վերածելը, որևէ գործը ցուցադրաբար անելը, վիրտուալ իրականության մեջ սուզվելը նույնպես վնասում են ուսանողների գործունեությանը»:
Անդրադառնալով Իրանի ժողովրդին սեփական հնարավորությունների հարցում վատատես դարձնելու թշնամու ջանքերին, ԻԻՀ առաջնորդը նշել է. «Վիրտուալ տարածքն ամեն դեպքում գոյություն ունի: Սակայն ոմանք հետևում են համացանցում տարածվող կեղծ լուրերին, մինչդեռ պետք է փորձեն ճիշտ ու իրականությանը համապատասխանող լուրեր տարածել»:
Նշելով, որ սադրիչրները կարող են փորձել բացասական փոփոխություններ իրականացնել, առաջնորդն ուսանողներին հորդորել է շարժվել ճիշտ ուղղությամբ և ամրապնդել իրենց կրոնական, գիտական, մտավոր կարողությունները, հավելելով. «Յուրաքանչյուր ոք, ով նշված հարցերում ինքնակատարելագործվի, վաղը կկարողանա ավելի մեծ ազդեցություն ունենալ»։
ԻԻՀ առաջնորդը նշել է, որ ուսանող բառն ասոցացվում է այնպիսի երևույթների հետ, ինչպես գիտելիք փնտրելը, երիտասարդությունը, ակտիվությունը, նորարարությունը և վերածնունդը, ինչպես նաև մարդասիրական զգացմունքները, ինչպիսիք են կոռուպցիայի և անարդարության հանդեպ թշնամանքը, հավելելով. «Ուսանողի համար շատ կարևոր է մտավոր հիմք ունենալն ու այն ամրապնդելը: Սակայն դա չի նշանակում սահմանափակվել միայն սովորելով: Որպես ուսանող, դուք պետք է կապ հաստատեք կրոնական աղբյուրների ու մտավորականների հետ»: