Հինգշաբթի օրը, Տեխասի Բոկա Չիկա քաղաքից արձակվելուց հետո, Իլոն Մասկի SpaceX երկաստիճան տիեզերական հրթիռը Մեքսիկական ծոցի վրա պայթել է:
120 մետրանոց հրթիռը, որն աշխարհի ամենաերկար հրթիռն է, 2025 թվականի սկզբին պետք է տիեզերագնացներին Լուսին տաներ:
SpaceX-ի Starship տիեզերական հրթիռը աշխարհի ամենամեծ հրթիռն է: Դրա 33 առաջին աստիճանի շարժիչներն արձակման պահին արտադրել են 73,5 միլիոն նյուտոն մղում, ինչը գրեթե երկու անգամ ավելի շատ է, քան նախորդ ռեկորդակրի՝ ՆԱՍԱ-ի Տիեզերական արձակման համակարգի (SLS) գերհրթիռի դեպքում: