Իրանի ճարտարապետության մեջ վառ արտահայտված են կրոնական, պատմական և տեղական ավանդույթները:
Իրանի ճարտարապետության լավագույն օրինակներից է Սպահանի Իմամի մզկիթը:
Սպահանն աշխարհին հայտնի է իր պատմամշակութային հիասքանչ շինություններով, և ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում այս քաղաքը:
Սպահանի Նաղշե Ջահան հրապարակում գտնվող Իմամի մզկիթն իսլամական շրջանում Իրանի ճարտարապետության լավագույն նմուշներից է:
Սպահանի Իմամի մզկիթը 11-րդ դարի ճարտարապետության և սալիկապատման արվեստի գագաթնակետն է: 1931թ այն գրանցվել է Իրանի ազգային հուշարձանների ցանկում:
Մզկիթի գլխավոր մուտքերը զարդարված են յուրահատուկ սալիկներով, իսկ մուտքի կամարների նախշերը հիշեցնում են մեղվի փեթակ:
Այս պատմական և եզակի շենքը գտնվում է Սպահանի Նաղշե Ջահան հրապարակի հարավային կողմում և մշտապես գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը: