Բուլղարիայի տարբեր քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաք Սոֆիայի հազարավոր բնակիչներ բողոքի ցույցեր են անցկացրել պատերազմի և ՆԱՏՕ-ի պատերազմներին իրենց երկրի ցանկացած ձևաչափով մասնակցության դեմ, հնչեցնելով «Բուլղարիա՝ խաղաղության գոտի» կարգախոսը։
Ցուցարարները պահանջել են փակել այդ երկրում տեղակայված ՆԱՏՕ-ի բազաները:
ՆԱՏՕ-ն Բուլղարիայում ունի 4 ռազմակայան, որոնք հիմնականում գտնվում են ԱՄՆ բանակի տրամադրության տակ։