2023 թվականի ապրիլի 25-ը Իրանի արևելքում գտնվող Թաբասի անապատում Իրանի դեմ ԱՄՆ ռազմական ձախողված հարձակման տարելիցն է:
1980 թվականի ապրիլի 25-ին, ԱՄՆ-ը մի քանի ուղղաթիռներով ու ինքնաթիռներով ռազմական հարձակում իրրականացրեց Իրանի վրա:
ԱՄՆ-ի կառավարությունը, որ ԻԻՀ-ի համակարգը կործանելու հարցում ոչ մի արդյունքի չէր հասել, Թեհրանում ամերիկյան լրտեսական որջի գրավումից հետո, 1979թ. նոյեմբերին իր ձերբակալված լրտեսներին ազատելու նպատակով, հարձակվեց Իրանի վրա:
Չնայած որ ԱՄՆ-ի ուժերը շատ փորձեր էին կատարել, մանրամասնորեն ծրագրել ու արդիական զինտեխնիկա էին կիրառել Թաբասի հարձակման մեջ, այդ հարձակումը պարտության մատնվեց Թաբաս քաղաքի մոտակա անապատներում բարձրացած ավազի փոթորկի պատճառով: ԱՄՆ-ի ուժերի մի քանի ինքնաթիռներ և ուղղաթիռներ վթարվեցին, մի խումբ ամերիկացի զորայիններ սպանվեցին, իսկ մյուսները խայտառակությամբ դիմեցին փախուստի:
Թաբասում վայրէջք կատարելուց հետո ամերիկացիները պետք է ուղղաթիռով թռչեին Թեհրան՝ դիվանագիտական առաքելության փոխարեն ամերիկյան դեսպանատան դիվանագետների անվան տակ լրտեսությամբ զբաղվող և դիվերսիոն գործողություններ ծրագրող մարդկանց տարհանելու համար։
Թաբասի գործը գրանցվեց որպես Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի ագրեսիվ նպատակների ևս մեկ փաստաթուղթ իսլամական հեղափոխությունից հետո տեղի ունեցած իրադարձությունների պատմության մեջ: