Հայաստանի տեղակական աղբյուրները հաղորդել են,որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրվելուց հետո Լեռնային Ղարաբաղի չորս գյուղեր հայտնվել են լիակատար շրջափակման մեջ:
Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանն արձագանքելով Հայաստանի Հանրապետության հետ սահմանին անցակետ տեղադրելու Բաքվի քայլին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշել է,-«Ղարաբաղը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրվելուց հետո ԼՂ-ի Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից»:
«Ես շփվում եմ այս համայնքների հետ։ Նրանց ղեկավարները ներկայացրել են այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ առաջիկա օրերին, եթե տոտալ շրջափակումը շարունակվի: Մինչ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելը և ճանապարհը այդ հատվածում փակելը Մեծ Շեն համայնքից երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը երեք տարեկան, մեկնել էին քաղաք Գորիս և այժմ նրանք չեն կարողանում վերադառնալ ծնողների մոտ: Նույնպիսի իրավիճակ կա նաև Լիսագոր համայնքում՝ համայնքի մի քանի բնակիչներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում»,-գրել է Ներսիսյանը:
Հիշեցնենք` Ադրբեջանն ապրիլի 22-ին փակել է Հակարի գետի կամուրջը: Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Ղարաբաղի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։