Այսօր՝ չորեքշաբթի, Թեհրանի Մերաջ Շոհադայում տեղի է ունեցել Իրանի կրոնական փոքրամասնություններից համարվող՝ ասորի նահատակ Ջանի Բեթ Ուշանայի վերջին հրաժեշտի արարողությունը,որի մասունքները 38 տարի անց հայտնաբերվել և նույնականացվել են:
Այս արարողությանը ներկա էին մեծ թվով մարդիկ , այդ թվում այս նահատակի որոշ ծանոթներ, ինչպես նաև ասորի որոշ կրոնական հոգևորականներ և պաշտոնյաներ։
Ասորի զինվորի մասունքների հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ օրը Թեհրանում, ուրբաթօրյա աղոթքի հետ միաժամանակ:
Իրանի կրոնական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մեծ դեր են ունեցել հեղափոխության ձեռքբերումների և Իրաքի կողմից Իրանի դեմ հրահրված պատերազմում երկրի անվտանգությունը պաշտպանելու հարցում։Պատերազմի ժամանակ զոհվել է 94 քրիստոնյա, 11 հրեա և 42 զրադաշտական։