Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը աշխատավորների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.-«Աշխատավորական համայնքը թշնամիներին և չարակամներին չարաշահելու առիթ չի տվել»:
Այաթոլլահ Խամենեին այսօր ավելի քան հազար աշխատավորների, աշխատավորական կազմակերպությունների անդամների և կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշել է.-«Բողոքի ակցիաների ընթացքում աշխատավորական համայնքը թշնամու հետ սահմանը զատելով և համակարգի հետ իր համագործակցությունն ընդգծելով, թշնամիներին թույլ չի տվել չարաշահել բողոքի ակցիները և հանրահավաքները»:
Գերագույն առաջնորդի գրասենյակի լրատվական կայքի հաղորդմամբ՝ մեծարգո առաջնորդը նշելով,որ ներքին կոռումպացվածի դեմ պայքարի համարձակություն չունենալը խլում է թշնամու զոռբայությունների դեմ պայքարելու խիզախությունը, հավելել է.-«Եթե երկրի որևէ պատասխանատու առևտրի կամ բանկային վարկերը չարաշահողների հետ առերեսվելու և բանկային խոշոր պարտապաններին դիմակայելու համարձակություն չունի, ապա չի համարձակվի դիմակայել ԱՄՆ-ի նման բռնակալ կառավարության պահանջներին»։
Այաթոլլահ Խամենեին արտադրությունն անվանելով երկրի ողնաշարը, իսկ աշխատողներին՝ արտադրության ողնաշարը, ասել է,- «Այս տարվա կարգախոսի կարևոր մասը, այսինքն արտադրության աճը վերաբերում է աշխատավորներին, և աշխատավորներն իրենց պարտականությունները կատարելու համար, պետք է աշխատանքի անցնեն ամենայն վստահության և ջերմ սրտով:
Նա աշխատավորական համայնքի 14 հազար նահատակներին անվանեց 14 հազար պատվո դրոշ՝ աշխատավորների ձեռքին և անդրադառնալով հեղափոխության և համակարգի նկատմամբ աշխատավորների հավատարմությանը, հավելեց. -«Համակարգին աշխատավորների հավատարմության ամենակարևոր նշանը նրանց խելացի պահվածքն է այս տասնամյակների ընթացքում, այսինքն՝ հեղափոխության սկզբում արհեստանոցները փակելու միջոցով համակարգը թուլացնելուն ուղղված խմբավորումների ջանքերը աշխատավորների կողմից ձախողման մատնելը և աշխատավորներին համակարգի դեմ հանելու արտաքին չարակամների քարոզչության դիմաց աշխատավորների խելամտորեն դիմադրությունը»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն աշխատավորների զգոնությունն ու անխոցելիությունը դրսի սադրանքների նկատմամբ անվանելով «Աշխատավորական համայնքի մեծ ջիհադ», ընդգծել է,-«Առ այսօր չեն կարողացել, սրանից հետո էլ չեն կարող աշխատավորական համայնքին համակարգի դեմ կանգնեցնել»։
Այաթոլլահ Խամենեին տեղին համարելով աշխատանքային միջավայրում որոշ բողոքի ակցիաներն ասաց. -«Այս բողոքի ակցիաները իրականում օգնում են իշխանությանն ու համակարգին և իրազեկում են նրանց, և այս դեպքերում, որտեղ հետամուտ են եղել այնպիսի պատասխանատու կառույցներ,ինչպիսին դատական իշխանությունն է, տեսել են,որ աշխատավորներն իրավացի են»։