ԻԻՀ նահատակների և անձնուրացների հիմնադրամի (Բոնյադե Շահիդ) ղեկավար և Իրանի փոխնախագահ՝Սեյեդ Ամիրհոսեյն Ղազիզադե Հաշեմին իր ուղերձում մեծարելով ասորի նահատակ Ջանի Բեթ Ուշանա Ֆաղի Բեգլոյի սուրբ մասունքները հայրենիք վերադարձնելու կապակցությամբ, իր ցավակցությունն է հայտնել նրա հարգարժան ընտանիքին, ասորի և հայ հայրենակիցներին ու Իսլամական Իրանի ժողովրդին:
Մեծ նահատակի հարգարժան ընտանիքին ուղղված Սեյեդ Ամիրհոսեյն Ղազիզադե Հաշեմիի ուղերձում, ասված է. «Իրանի հերոս ազգի ձեռքբերումներն ու վեհությունը պայմանավորված են նահատակների խիզախությամբ և զոհողություններով, ովքեր «անձնազոհություն» բառի իմաստի իրական մեկնաբաններն են։ Նրանք իրենց ամենաթանկ կյանքը, զոհել են հանուն աստվածային ու հեղափոխական իդեալների ու արժեքների պաշտպանման»։
ԻԻՀ բանակի ասորի քրիստոնյա զինվոր Ջանի Բեթ Ուշանայի սուրբ մասունքները Տիգրիսից արևելք պատերազմական գոտուց 39 տարի անց տուն վերադարձավ և երեկ, ուրբաթ օրը, Թեհրանում իր հայրենակիցների ձեռամբ շքեղ արարողությամբ հուղարկավորվեց։