Երկուշաբթի օրը Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Թեհրանում Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալի հետ հանդիպման ժամանակ հայտարարելով, որ երկու երկրների հարաբերությունները ոչ մի երրորդ կողմի դեմ չեն, ցանկություն հայտնեց երկու երկրի տնտեսական փոխանակումներում ակտիվացնել ռիալ- ռուփի մեխանիզմը:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հստակեցրել է,-«Խորը արմատներ ունեցող քաղաքակրթական, պատմական և մշակութային ընդհանրությունները, երկու երկրների ղեկավարների կամքը, ինչպես նաև Իրանի և Հնդկաստանի ռազմավարական անկախությունը երկկողմ համագործակցության զարգացման հիմնական հարթակներն են»:
Շամխանին հավելել է. -«Համաշխարհային և տարածաշրջանային զարգացումները շատ նպաստավոր պայմաններ են ստեղծել էներգետիկայի, տրանսպորտի, տարանցման, տեխնոլոգիայի և բանկային ոլորտներում Իրանի և Հնդկաստանի փոխգործակցության ամրապդնման համար»։
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն իրանական մշակույթի լուրջ ազդեցությունը հնդիկ ժողովրդի առօրյա կյանքում երկու ժողովուրդների միջև խորը կապերի վկայությունն է համարել, որի համար, թերևս, տարածաշրջանում այլ օրինակ հնարավոր չէ ներկայացնել։
Աջիթ Դովալը հավելեց.-«Անկախ երկրները պետք է ճանաչեն համաշխարհային նոր զարգացումների առանձնահատկությունները և միաժամանակ ուժեղացնեն իրենց ներքին հնարավորությունները՝ տարածաշրջանային համագործակցությունների զարգացման և միջազգային արդյունավետ դերակատարության համար»: