Պարսից ծոցն իր գեղեցկությամբ մշտապես շոյում է յուրաքանչյուր իրանցու աչքը: Iranpress լրատվական գործակալությունը հաղորդում է. «Իրանցիների ինքնության ու պատմության հետ հազարավոր տարիների կապ ունեցող Պարսից ծոցը հպարտություն է յուրաքանչյուր իրանցու համար»։
Ապրիլի 30-ը, Իրանի հարավային ջրերից պորտուգալացի գաղութատերերի արտաքսման օրը, նշվում է որպես Պարսից ծոցի ազգային օր:
Այս իրադարձությունից չորս դար անց, իրանցիները շարունակում են հիանալ Պարսից խոցի գեղեցկությամբ: Պարսից ծոցում իրանցիների ներկայությունը և՛ հաճելի է, և՛ հպարտության առիթ: Հատկապես գեղեցիկ են Պարսից ծոցի ամերձափնյա Բուշեհր քաղաքի լողափերը: