Իրանի առաջընթացի դժվարին տարբերակների միջով անցնելը հնարավոր է միայն կրթության և դաստիարակության դերակատարությամբ

Armenian Radio 0 views
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Իրանի մեծ թվով ուսուցիչների և կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է,-«Անհնար է երկրի համակողմանի զարգացման դժվարին փուլերն անցնել առանց կրթության ու դաստիարակության օգնության ու դերակատարության»:

Իսլամական հեղափոխության մեծարգո  առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի փոխանցմամբ՝ այաթոլլահ Խամենեին երեքշաբթի օրը կայացած  հանդիպման ժամանակ, հարգել է,  որպես «ճշմարիտ ու կատարյալ ուսուցիչ» նահատակ Մոթահարիի հիշատակը  և ուսուցիչներին խորհուրդ է տվել օգտվել նրա ստեղծագործություններից։ Մեծարգո առաջնորդը շատ փորձագետների հետ միաձայն, նշել է, որ դպրոցը առանցքային  դեր ունի երկրի խնդիրների լուծման  գործում:

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հիմնական  պարտականություն է համարել երկրի խելացի երիտասարդների ու պատանիների մեջ «իրանա-իսլամական ինքնության և ազգային անհատականության» զգացումը վերակենդանացնելը: Նա  ասել է,-«Այս գործընթացում պարսկերեն լեզվի հարցը,  երկրի դրոշը, իրանցի լինելու հպարտության զգացումը շատ կարևոր են,և  իհարկե այս բոլորը խորհուրդներով ու խոսքով չեն իրականանում, այլև աշակերտներին պետք է ճիշտ սովորեցնել մշակութային, գիտական ​​և պատմական արժեքները»:

Այաթոլլահ Խամենեին փոփոխվող ժամանակներին համապատասխան դասագրքերն  արդիականացնելու անհրաժեշտ քայլերի շարքում դասելով իսլամական հասկացությունների ընդգրկումը և Իրանի պատմության մեջ   իսլամական ու իրանցի  երևելի դեմքերի և   գիտական ​​հայտնագործությունների  հեղինակների  ներկայացումը, նշել, է,-«Որոշ մարդիկ ժամանակների փոփոխություն ասելով, նկատի ունեն սկզբունքների փոփոխում,  մինչդեռ այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են արդարությունը և բարությունը, երբեք չեն փոխվում, բայց վերնաշենքերը, ինչպիսիք են գրելու և արտահայտվելու ձևերը, փոփոխական են»:

Անդրադառնալով «Կրթության ու դաստիարակության  հիմնարար վերափոխման փաստաթղթին»,Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը  երկրի պատասխանատուներին  հինգ խորհուրդ է տվել,որոնք են՝«առաջին՝ փոխակերպման փաստաթուղթը պետք է շարունակաբար լրացվի և թարմացվի», «երկրորդ՝ պետք է կտրուկ աջակցություն ցուցաբերել  փոխակերպման փաստաթղթին և նպաստել դրա իրականացմանը», «Երրորդ, այլընտրանք կամ մրցակից չպետք է ստեղծվի փոխակերպման փաստաթղթի համար, որը հիմնավոր և լավ փաստաթուղթ է», «Չորրորդ՝ վերափոխման փաստաթղթի իրականացման ճշգրիտ  ճանապարհային քարտեզ  պետք է պատրաստել և որին պետք է աջակցություն ցուցաբերվի կառավարության և խորհրդարանի կողմից» և «Հինգերորդ՝ ճանապարհային քարտեզում պետք է որոշվեն չափելի ցուցանիշներ, որոնց հիման վրա  մշտապես վերահսկել փաստաթղթերի կատարման ընթացքը»:

 

Add Comments