Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով դեռ փորձում է իշխանության ղեկին մնալ, նախագահական ընտրություններին ընդառաջ, ձայներ հավաքելու համար դիմել է պոպուլիստական քայլերի։
Իրանի Հայկական ռադիոյի հաղորդմամբ՝ Էրդողանը նախագահական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ հայտարարել է, որ քաղաքացիները մեկ ամիս կունենան անվճար գազ: Բացի այդ, նախընտրական քարոզարշավի ժամանակ նա երգել է իր կողմնակիցների համար։