Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին,քաղաքական և գործարար բարձրաստիճան պատվիրակություն գլխավորելով ,երկօրյա այցով այսօր չորեքշաբթի մեկնել է Դամասկոս, սիրիացի իր գործընկեր Բաշար Ասադի հրավերով:
Ռաիսին և նրան ուղեկցող պատվիրակությունը, Սիրիա կատարած երկօրյա այցի ընթացքում ,այս երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկեն քաղաքական հարաբերությունների ամրապնդման և հզորացման ելքերը նաև տնտեսական համագործակցության ընդլայնման ուղիները։Այս այցի ընթացքում կողմերի միջև ստորագրվել են նաև տնտեսական համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր։
Միջազգային բազմաթիվ փորձագետների եւ նույնիսկ Դամասկոսի կառավարության պաշտոնյաների կարծիքով,Սիրիայում հաստատված հարաբերական խաղաղությունը և Դամասկոսի կառավարության վերականգնված ինքնիշխանությունը երկրի տարածքի մեծ մասի վրա, հնարավոր չէր լինի առանց Սիրիայի ռազմավարական գործընկերների, այդ թվում՝ Իրանի և Ռուսաստանի համագործակցության,և այժմ Սիրիան, որը հետճգնաժամային ժամանակաշրջանում մուտք է գործել ենթակառուցվածքների ոլորտում վերակառուցման և այդ կապակցությամբ ներդրումներ ներգրավելու դաշտ, Իրանը միանշանակ կարող է արդյունավետ դեր խաղալ նաև այս ոլորտում։
Սիրիան այժմ թեւակոխել է վերակառուցման փուլ, և Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես և ահաբեկչության դեմ պայքարում, լրջորեն որոշիչ և արդյունավետ դեր ստանձնեց Սիրիայի կառավարության, բանակի և ժողովրդի կողքին,այժմ նկատի առնելով իր տնտեսական, տեխնիկական և մասնագիտական կարողություններն ու հնարավորությունները ,որն ունի տեխնիկական և ինժեներական ծառայությունների մատուցման ոլորտում՝ պատրաստ է այս ոլորտում լինել Սիրիայի կառավարության և ժողովրդի կողքին եւ արդյունավետ ու որոշիչ դեր խաղալ Սիրիայի տնտեսական վերակառուցման և պատերազմի պատճառած վնասների բարեկարգման գործում ։
Այս ուղևորությունը միևնույն ժամանակ, որ կարող է հանգեցնել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը քաղաքական, տնտեսական, անվտանգության և նույնիսկ պաշտպանական տարբեր ոլորտներում, այն ունի նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային ազդեցություններ,և այս ուղեւորության տարածաշրջանային ազդեցությունների հետ կապված՝ կարելի է նշել տարածաշրջանում Դիմադրության եւ հակաիսրայելական շարժման ուժեղացումը: Վերջին օրերին տարածաշրջանի մի շարք լրատվական աղբյուրներ հայտարարեցին, որ սիոնիստական ռեժիմը խիստ անհանգստացած է Իրանի նախագահի Սիրիա կատարած այցով և դրա արդյունքներով։
Ընդհանրապես, պատմական այս ուղևորությունն ունի երկու կարևոր ռազմավարական և տնտեսական ասպեկտներ:Ռազմավարական,այն առումով , որ վերջին տասնամյակում տարածաշրջանը ականատես է եղել աշխարհաքաղաքական և շատ լարված զարգացումների:Սիրիայում պատերազմը, Եմենի պատերազմը, ԻԼԻՊ-ի առաջացումը և ահաբեկչության ու ներքին խռովությունների տարածումը, որոնք տեղի ունեցան Իրանի Իսլամական Հանրապետության և Դիմադրության առանցքի մյուս անդամների դեմ, նպատակ ունեին կասեցնել և սանձել Իրանին և Դիմադրության առանցքին։Բայց այսօր նկատվում է, որ այդ չարագուշակ նպատակներից և ոչ մեկը կյանքի չեն կոչվել, և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը հաջողությամբ է պսակվել տարածաշրջանում, և այժմ Դիմադրության առանցքը գտնվում է իր ամենաբարձր կարողականության մակարդակում:
Այս այցի երկրորդ ասպեկտը հիմնականում այն նպատակն է,որ Իրանի Իսլամական Հանհրապետությունը հետապնդում է Սիրիայում, այն է՝ իր ներկայության և տնտեսական դերի ավելի ակտիվացումը: Քանի որ , այս այցը տեղի է ունենում խաղաղ պայմաններում, երբ առաջընթացներ են գրանցվել Սիրիայում և տարածաշրջանում,այն ավելի շատ ունի տնտեսական մոտեցում և նպատակն է Սիրիայում մասնակցել ենթակառուցվածքների վերականգնմանը:Այն փաստաթղթերում, որոնք ստորագրվել են նախագահների և ուղեկցող պատվիրակությունների միջև, ավելի ընդգծված է տնտեսական ոլորտը և այս փաստաթղթերը պատրաստվել են այնպես, որ Իրանի առևտրային և տնտեսական ներկայությունը, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում, լինի հարթ և դյուրին, և Իրանի ժողովուրդը կարողանա օգտվել տնտեսական օգուտներից և ռազմավարական այս հաղթանակից: