Իրանն անցանկալի անձ է հայտարարել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան և Թավրզիում Բաքվի գլխավոր հյուպատոսարանի 4 դիվանագետների և նրանց վտարել երկրից:
Հարկ է նշել, որ ավելի վաղ, Թեհրանի և Բաքվի միջև լարվածության ֆոնին, Ադրբեջանն անցանկալի անձ էր հայտարարել և արտաքսել Բաքվում Իրանի դեսպանատան 4 աշխատակցի։
Երկու երկրների հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Բաքուն, անտեսելով Սիոնիստական ռեժիմի դավադրությունները, բարելավեց իր հարաբերությունները Թել Ավիվի հետ և հակաիրանական դիրքորոշում որդեգրեց: