Ցույցեր Նյու Յորքում ընդեմ մետրոյում հերթական սևամորթի մահվան

Armenian Radio 0 views
Նյու Յորքում ցույցեր են անցկացվել այս քաղաքի մետրոյում ևս մեկ սևամորթի մահվան կապակցությամբ։

 

Սպիտակ տղամարդը, ով ամերիկացի ռազմածովային ուժերից է, խեղդամահ է արել Ջորդան Նիլի անունով անօթևան սևամորթին այլ ուղևորների աչքի առջև:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է սևամորթ երիտասարդը պայքարում շնչելու համար, մինչդեռ մեկ այլ տղամարդ նրան պահում է գետնի վրա: Ամերիկյան իշխանությունները 30-ամյա Ջորդան Նիլիի մահվան պատճառը խեղդամահ են հայտարարել։

Ըստ AFP լրատվական գործակալության, Նյու Յորքում ցուցարարները դատապարտել են «Ջորդան Նիլիի» սպանությունը և վանկարկելով կարգախոսներ և  կրելով պաստառներ՝ պահանջել են արդարություն։

Add Comments