Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում Չարլզ 3-րդի թագադրման արարողությանը զուգահեռ, հազարավոր ցուցարարներ ու միապետության հակառակորդներ բողոքի ցույցեր են անցկացրել այն պաշտոնական ճանապարհին,որով անցնելու էր նրա շքախումբը և Թրաֆալգարի հրապարակում։
Հաղոոդման համաձայն՝ ոստիկանությունն արդեն սկսել է ձերբակալել հակառոյալիստներին, ովքեր պաստառներով դուրս են եկել Չարլզ 3-րդի դեմ։
Այս թագադրությունը Բրիտանիայի պատմության մեջ անվտանգության առումով ամենամեծ թագադրությունն է: 11,500 ոստիկան պահպանում է կարգուկանոնը, արարողությանը մասնակցել է նաև 10,000 զինվոր, իսկ մերձակա տանիքներին դիպուկահարներ են տեղակայվել։
Բրիտանիայի ոստիկանությունը հայտնել է այդ երկրի թագավոր Չարլզ 3-րդի թագադրման արարողության նախօրեին միապետության մի շարք հակառակորդների ձերբակալության մասին ։
Sky News հեռուստաալիքը Բրիտանիայի թագավոր Չառլզ 3-րդի թագադրման միջոցառումների ծախսերը գնահատել է 250 մլն ֆունտ սթեռլինգ (314 մլն դոլար):
«Եվրոպացի հանրապետականներ» շարժման հրապարակած պատկերները ցույց են տալիս, որ ոստիկանությունը ձերբակալել է մի շարք անդամների, այդ թվում՝ «Հանրապետություն» խմբի ղեկավար Գրեհեմ Սմիթին և հավաքել է մի շարք ցուցապաստառներ՝ «Դու ին թագավորը չես» կարգախոսով։
Հրապարակված տեսանյութերից մեկում, ի պատասխան ներկաներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ չեն հանդուրժում բողոքի ակցիաները մի երկրում, որը հավակնում է ժողովրդավարության, ոստիկանն ասել է, որ «նրանք ձերբակալված են» և այլ բացատրություն չի տվել:
Բրիտանիայի հանրապետական խմբի ղեկավար Գրեհեմ Սմիթը Չարլզի թագադրումն անվանել է թանկարժեք մնջախաղ և ապտակ միլիոնավոր մարդկանց, ովքեր պայքարում են կենսապահովման ճգնաժամի դեմ:
Նշենք, որ վերջերս հավաստի փաստաթղթեր են հրապարակվել Բրիտանիայի թագավորական ընտանիքի բոլոր տեսակի բարոյական ու ֆինանսական կոռուպցիաների մասին, ինչը զայրացրել է այս երկրի բնակիչներին։